|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Կառավարության երեկվա նիստը ուղղակի ցինիզմ էր։ Դա ցինիզմի գագաթնակետն էր։ Ինձ ամեն անգամ թվում է, թե մենք էլ զարմանալու տեղ չունենք, բայց Նիկոլ Փաշինյանը իր ռեժիմով մեզ ամեն անգամ ցույց է տալիս, որ զարմանքի մարդկային հնարավորություններն անսահման են։ Իրենք ինչքան մնան, այդքան նորանոր դժբախտություններով զարմացնելու են»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
«Այն, որ այս կառավարությունը ամոթի, բարոյականության, ազգային արժեքների,պետության հետ կապերը խզել է , դա հստակ է։ Իրենք ապրում են մեկ այլ իրականության մեջ, իրենք ցանկանում են ջայլամի կեցվածք ընդունել, գլուխները կոխել հողի մեջ, ասել՝ Արցախ չկա, Արցախը չի հայաթափվել»,-ասաց Շարմազանովը։
Նշենք , որ այսօր շարունակվում է Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։
Մանրամասն՝ տեսանյութում։