կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 12:23
Քաղաքական

Դժվար է գնահատել` ՀՀ-ն ինչքանով է կատարում ժողովրդավարության հարցերում իր ստանած պարտաորությունները. ՄԱԿ պաշտոնյա

Դժվար է գնահատել`  ՀՀ-ն ինչքանով է կատարում ժողովրդավարության հարցերում իր ստանած պարտաորությունները. ՄԱԿ պաշտոնյա

Հայաստանը նախորդ տարիների ընթացքում մեծ առաջընթաց է ապրել ժողովրդավարության կայացման ճանապարհին: Ընդհանուր առմամբ, ավելի բաց ու ազատ է դառնում հասրակությունը, օրինակ` մամուլի եւ խոսքի ազատությունը դրա առհավատչյան են, բայց միշտ էլ հնարավոր է եւ կարելի է ավելին անել կառավարման հարցերի բարեփոխման ուղղությամբ. ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

 

Նա նշեց, որ դժվար է գնահատել` Հայաստանն ինչքանով է կատարում ժողովրդավարության հարցերում իր ստանձնած պարտավորությունները:

 

«Գենդերային հարցերը, որ վերջերս քննարկվեցին հասարակության մեջ: Միանգամից ասեմ, որ ՄԱԿ-ն ամեն տեսակ խտրականությանը դեմ է, եւ վե'րջ: ՀՀ-ն բազմաթիվ կոնվենցիաներ ու փաստաթղթեր է ստորագրել, այդ թվում` ՄԱԿ-ի, ուղղված խտրականության դեմ: Նշեմ, որ սեռային հավասարությունը չի նշանակում, որ տղամարդիկ ու կանայք նույնն են, այլ նշանակում է, որ նրանք ծնվելիս հավասար հնարավորութուններ ունեն եւ նրանց համար պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ հետագա զարգացման համար»,- նշեց Բուզետտոն:

 

 

Անդրադառնալով կառավարմանն ու ժողովրդավարության հաստատմանը վերաբերող հարցերին` ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն նշեց, որ կատարելությանը սահման չկա` չնայած Հայաստանում վերջին տարիներին օրենսդրական կարգավորման ասպարեզում մեծ առաջընթաց է եղել:

 

«Կառավարությունն ինքն էլ կընդունի, եւ դա բոլոր երկրներին է հատուկ, որ միշտ էլ կատարելագործվելու տեղ կա: Մենք ձեր երկրի հետ արդեն բավական ժամանակ է աշխատում ենք օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ` ուղղված մասնակցային քաղաքականության հաստատմանը: Համեմատաբար նոր նախաձեռնություն կա, որը կոչվում է Կանայք ժողովրդավարական զարգացումներում: Այսինքն` փորձում ենք գյուղական տարածքներում առաջնորդի դերն ազատ ստանձնող կանայք պատրաստել, որպեսզի նրանք գիտելիք ու հմտություններ ստանան ընտրովի պաշտոններ զբաղեցնելու կամ առաջնորդի դեր ստանձնելու համար»,- ներկայացրեց Բուզետտոն: