Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Վերջին երկու ժամկետների ընթացքում Հնդկաստանի իշխող կուսակցությունը ստեղծել է ավելի մկանուտ, ազգային անվտանգությանը միտված քաղաքական ուժի կերպար՝ բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքական որոշումներ կայացնելու ամուր կամքով: Սակայն, այժմ, երբ երկրի վարչապետն անցնում է կոալիցիոն կառավարության կազմում իր պարտականությունների կատարմանը, պաշտպանության ոլորտում նրա կողմից վաղուց խոստացված բարեփոխումներից շատերը մնում են անորոշ վիճակում: Ներկայիս կառավարությունը, ազգային անվտանգության սպառնալիքներին դիմակայելու Հնդկաստանի ունակությունն ապահովելու համար, նախատեսված ծրագրերի համաձայն, պետք է իրականացնի վեց առանցքային բարեփոխում․
Նախ, անհրաժեշտ է մշակել ազգային անվտանգության ռազմավարություն։ Չնայած դրա ստեղծման գաղափարը նոր չէ, եւ նախկինում այն բազմիցս փորձել են իրականացնել, Հնդկաստանի նախորդ կառավարոթյունները հաջողության չեն հասել ազգային անվտանգույան համար քաղաքական պատասխանատվություն սահմանելու անվճռականության պատճառով: Նախորդ ժամկետի ընթացքում կառավրությունն ակտիվորեն հանդես էր գալիս Հնդկաստանի ազգային անվտանգության համակարգի կանոնակարգման եւ վերափոխման օգտին, սակայն անվճռականության եւ բավարար քաղաքական կամքի բացակայության պատճառով չկարողացավ արդյունքի հասնել: Հաշվի առնելով Հնդկաստանի կողմից մայրցամաքային սահմանին նետված ռազմական մարտահրավերները եւ ծովում ապագա սպառնալիքները՝ նման ռազմավարությունը խիստ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ: Դրա բացակայությունը մտահոգություններ է առաջացնում ազգային քաղաքականության եւ ռազմական ռազմավարության միջեւ անհամպատասխանության վերաբերյալ:
Երկրորդ, քաղաքական գործիչները պետք է մշակեն վերնայված եւ հուսալի զինված ուժերի միացյալ դոկտրին՝ ռազմական գործողությունների թատերաբեմերում ինտեգրված հրամանատարությունների զարգացող հայեցակարգի կարիքները բավարարելու համար: Դրանք համադրում են ազգային անվտանգության ռազմավարության մեջ սահմանված սպառնալիքները դրանց իրականացման համար անհրաժեշտ մարտական դերերի եւ գործառույթների հետ: Այսպիսով, ազգային անվտանգության ռազմավարությունը դառնում է առանցքային քայլ՝ ազգային քաղաքական մոտեցումը համատեղելու համար զինված ուժերի՝ հակառակորդներին դիմակայելու օպերատիվ պատրաստվածության նկատմամբ:
Երրորդ՝ անհրաժեշտ է լուծել քաղաքացիկան եւ ռազմական կառույցների միջեւ համակարգման հարցերը։ Չնայած նախորդ կառավրությունը որոշակի քայլեր է ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար՝ դեռ շատ անելիքներ կան: 2019ին սահմանվել է զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը, որը ղեկավարել է պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունը։ Դրդապատճառն էր նպաստել զինված ուժերի երեք ծառայությունների եւ քաղաքացիական բյուրոկրատիայի միջեւ ինտեգրմանը եւ համակարգման բարելավմանը: Սակայն ռազմաքաղաքցիական ինտեգրման խնդրի լուծումը դեռ հեռու է լիարժեք ձեռքբերումից։ Կառավարությունը պետք է հստակ սահմանի զինված ուժերի շտաբի պետի իրավասության շրջանակը եւ առկա բազմաֆունկցիոնալ դերը, ինչպես նաեւ ստեղծի համակարգման ավելի լավ մեխանիզմներ եւ հստակ ստանդարտ գործառնական ընթացակրգեր պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների գործունեության համար:
Չորրորդ, անհրաժեշտ է ներդնել ռազմական գործողությունների թատրոնների ինտեգրված հրամանատարույոթւններ: Չնայած դրանք կարող են նոր լինել, դրանց ինտեգրման փիլիսոփայությունն արդեն գոյություն ուներ հնդկակն զինված ուժերում եւ հիշատակվում էր տարբեր զեկույցներում եւ առաջարկությւններում: Թաթտորնների ինտեգրված հրամանատարությունն ապահովում է ավելի լավ սիներգիա եւ փոխգործակցություն՝ միավորելով զինված ուժերի երեք տեսակները մեկ հրամանատրության ներքո, ինչը զինված ուժերը շատ ավելի արդյունավետ է դարձնում ճգնաժամային իրավիճակներում: Սա հատկապես կարեւոր է զարգացող սպառնալիքներին արձագանքելու համար՝ համատեղելով ռեսուրսները՝ գործառնական պատրաստվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար: Թատրոնների հրամանատարությունների ստեղծման գործընթացը ռազմական արդիականացման ավելի լայն նպատակի մի մասն է՝ ներառյալ հնդկական ռեսուրսների եւ կենդանի ուժի համաժմացումը եւ օպտիմալացումը երկու ճակատներում բազմամյա ռազմական մարտահրավերների դեմ:
Հինգերորդ՝ անհրաժեշտ է արագացված կերպով արդիականացնել ռազմական ոլորտը։ Այն անհրաժեշտ է ոչ միայն վիճելի սահմաններում մշտական մայրցամաքային ռազմական մարտահրավերը մեղմելու, այլեւ ծովից սպառնալիքները վերացնելու համար։ Արդիականացման հիմնական կառւցվածքային խնդիրն այն է, որ չնայած վերջին տարիներին պաշտպանական բյուջեի ավելացմանը, Հնդկաստանի պաշտպանական ծախսերը ընդհանուր ՀՆԱ-ի նկատմամբ մնում են ցածր: Սա սահմանափակում է երկրի կարողութունը հավասարակշռել առկա ռեսուրսները մայրցամաքային եւ ծովային գոտիների ուժերը արդիականացնելու համար: Ռազմական գնումների եւ արդիականացման ղեկավարումը իրավիճակային բնույթ է կրում։ Արդիականացումը երկար գործընթաց է, բայց կառավարությունը պետք է համոզվի, որ բոլոր հիմնական շահագրգիռ կողմերը, մասնավորապես զինված ուժերը, նրանց քաղաքացիական բյուրոկրատական գործընկերները եւ արդյունաբերությունը, նույն ալիքին են այդ նպատակին հասնելու համար: Նրանք պետք է որոշեն հնդկական պաշտպանության հիմնական կարիքները՝ ելնելով ապագա սպառնալիքների սցենարներից, եւ ավելի արդյունավետ օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած ռեսուրսները։
Վեցերորդ` անհրաժեշտ է վերանայել զինված ուժերում նորակոչիկների հավաքագրման նոր գործարկված սխեման: Այս սխեմայի համձայն՝ զորակոչիկներն ընդունվում են ուղիղ զորակոչի՝ մոտ վեց ամիս ուսման ժամանակահատվածով եւ չորս տարի ծառայության ժամկետով: Դրանից հետո միայն մեկ քառորդը կշարունակի ծառայությունը եւս 15 տարի կադրային կազմում։ Չնայած սխեմայի նպատակն էր ստեղծել երիտասարդ բանակ եւ լուծել կենսաթոշակային մեծ ծախսերը, որոնք կրճատում էին պաշտպանական բյուջեն, դրա հետ կապված մի քանի խնդիրներ առաջացան: Դրանց թվում են՝ ինչպես պահպանել երկար տարիներ ծառայած զինծառայողների փորձն ու կազմակերպչակն պատրաստվածությունը, ինչպես նաեւ ապահովել վերապատրաստման որակը՝ ուսուցման կարճ ժամկետների պայմաններում։ Որպես տարբերակ՝ կառավարությունը կարող է դիտարկել նորակոչիկների համար ծառայության ժամկետը մինչեւ 8-10 տարի երկարացնելը, ինչը կօգնի նրանց ավելի լավ գործառնական ուսուցում ստնալ եւ հասկանալ կազմակերպչական մշակույթը:
Վերջապես, կառավարությունը պետք է ավելի վճռականորեն զբաղվի սեփական պաշտպանական արդյունաբերությն զարգացմամբ եւ զգալիորեն ավելացնի պաշտպանական արտադրանքի արտահանումը: Վերջին մի քանի տարիների ընթացքում այս ոլորտում որոշակի առաջընթաց է գրանցվել, մասնավորապես, հայրենական պաշտպանական արդյունաբերական բազայի զարգացման ծրագրի, ներուժի եւ ինքնաբավության շնորհիվ: Կառավարությունը առաջնահերթություն է տվել ներքին գնումներին՝ պաշտպանական ստարտափների եւ նորարարությունների զարգացման, ինչպես նաեւ ներմուծման կախվածությունը նվազեցնելու համար: Արդյունքում՝ չնայած Հնդկաստանը շարունակում է մնալ պաշտպանակն արտադրանքի զուտ ներմուծող, նրա արտահանումը զգալիորեն աճել է նախորդ տասնամյակի համեմատ: Կառավարությունը ստիպված կլինի ավելի շատ խթաններ ստեղծել զանգվածային արտադրության համար արտադրական մատակարարման շղթաները զարգացնելու եւ պահպանելու համար:
Հնդկաստանի ազգային անվտանգության առաջին ռազմավարությունը գործարկելու համար ներկայիս կառավարությունը պետք է քաղաքական կամք դրսեւորի: Անհրաժեշտ է հաղթահրել բարձրագույն ռազմական ղեկավարության կառուցվածքի բարեփոխման խոչընդոտները, վերակազմավորել օպերատիվ հրամանատարությունն ու համալրումը։Ներքին պաշտպանական արդյունաբերության ինքնապահովումը եւ զարգացումը խթանելու համար կառավարությունը պետք է խրախուսի մասնավոր հատվածին, որպեսզի օգտագործի Ասիայի եւ Աֆրիկայի հիմնական ներմուծումից կախված երկրների ներուժը՝ պատպանական արտահանման նոր հնարավորություններ ստեղծելու համար: Այս ծրագրերի իրականացումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ավելի ակտիվ պաշտպանական քաղաքականության, որն ուղղված է օպերատիվ պատրաստվածության պահպանմանը եւ Հնդկաստանի ազգային անվտանգության ավելի մեծ նպատակների իրականացմանը:
Բուլատով
Աղբյուրը՝ infoshos.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի