|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հնդկաստանը 155 մմ ATAGS վեց հաուբից է մատակարարել Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Bharat Forge L. t.d պաշտպանական ընկերության տնօրեն Բաբու Կալյանը։
Ինչպես հաղորդում է Indian Defense Research Wing-ը, հաուբիցները բերվել են օգոստոսի սկզբին: Սա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է ժամանել Հնդկաստանի հետ կնքված խոշոր պայմանագրի շրջանակներում: Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։
Պաշտպանական գործարքով նախատեսվում է Հայաստանին մատակարարել 90 միավոր ATAGS 155,5 մլն դոլար արժողությամբ։ Բացի այդ, Հայաստանին փուլ առ փուլ պետք է մատակարարվի եւս 84 հաուբից։ Նշվում է, որ Bharat Forge-ը նախատեսում է ժամանակից շուտ հրետանային համակարգեր մատակարարել Հայաստանին: