|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել ռուսական լրատվամիջոցների, մասնավորապես RT հեռուստաալիքի դեմ՝ չնայած ԱՄՆ պաշտոնյաների դիմումներին, հայտնում է Hindu թերթը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է РИА Новости-ն։
«Թեև նախարարությունը (արտաքին գործերի նախարարությունը-խմբ.) լռություն է պահպանում այդ հարցի վերաբերյալ, կառավարության պաշտոնյաներն ասել են, որ պատժամիջոցների մասին քննարկումները կապված չեն Հնդկաստանի հետ»,- գրում է պարբերականը։
Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ պաշտոնյաները հաղորդակցվել են նախարարության ներկայացուցիչների հետ՝ պատժամիջոցներին միանալու վերաբերյալ՝ հավատարմագրերը հետ կանչելու և օտարերկրյա առաքելությունների մասին օրենքին համապատասխան ռուս լրագրողներին ցուցակագրելու միջոցով: Աղբյուրները հաստատել են Hindu-ին, որ հարցը քննարկվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում։
Մոսկվայում Հնդկաստանի նախկին դեսպան Կանվալ Սիբալն ասել է, որ ռուսական լրատվամիջոցները սահմանափակելու ԱՄՆ գործողությունները վնասում են Ամերիկայի սեփական արժեքներին, թեև ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ աջակցում է խոսքի ազատությանը։
«Սա կդիտվի որպես երկակի ստանդարտ գլոբալ հարավի կողմից, որը նրանք փորձում են թիրախավորել: Հնդկաստանը, ակնհայտորեն, չի արձագանքի ամերիկյան նման ճնշմանը»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում պարբերականը։