կարևոր
2884 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-14 13:42
Հասարակություն

Անցնող երեք տասնամյակներին Զաքար Քեշիշյանի չմարող սիրո ու նվիրումի շնորհիվ «Վարանդա»-ի մի քանի սերունդ եմ տեսել․ Լիլիթ Գալստյան

Անցնող երեք տասնամյակներին Զաքար Քեշիշյանի չմարող սիրո ու նվիրումի շնորհիվ «Վարանդա»-ի մի քանի սերունդ եմ տեսել․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կամերայինի բեմում Շուշիի «Վարանդա» երգչախումբն էր՝

«Վարանդան» Շուշիի ազատագրման տարեկից «Վարանդան»։

1992-ին ազատագրված Շուշիում պիտի ղողանջեր Ղազանչեցոցի զանգը, պիտի հնչեր Հայր Մերը, Հայոց երգն ու Հայոց այբուբեննը։

Այս ամենն ունեցանք ու ընձյուղվեցինք Արցախում, որովհետև հաղթանակ նվաճողը արժանապատիվ հայ մարդն էր, որը գիտեր, որ հայ եկեղեցին, հայոց մշակույթն ու պատմությունն ուրանալը դավաճանություն է, հավաքական ինքնասպանություն։

Երևանի Կոնսերվատորիայի ուսանող , ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Զաքար Քեշիշյանը 1992-ին հիմնեց «Վարանդան», նրա մյուս ընկերները՝ Արթուրը, Արտաշեսը, Ապրեսն ու ուրիշներ՝ «Արամ Մանուկյան» վարժարանը, Շուշին ազատագրող հայ մարտիկի գլորվող արցունքների ներքո, Պարգև Սրբազանի օրհնությամբ տեղադրվեց Զազանչեցոցի զանգը։

Շուշին ու մենք վերագտնում էինք մեզ։ Մենք ապրում էինք, հաղթահարում անասելի դժվարություններ, բայց գիտակցում, որ համազգային նվիումով ու զոհաբերությամբ արժանապատվության սահման ենք գծում։

Անցնող երեք տասնամյակներին Զաքար Քեշիշյանի չմարող սիրո ու նվիրումի շնորհիվ՝ «Վարանդա»-ի մի քանի սերունդ եմ տեսել տարբեր բեմերում։

Երեկ առաջին անգամ «Վարանդան» բեմում էր, թիկունքում չունենալով սեփական բեմը՝ պոկված իրեն ուժ ու ինքնություն տվող արմատից, իր բաժին արևից, հարազատ պատերից, իր եզերքի արշալույսներից ու մայրամուտներից, դպրոցի ծանոթ զանգից, առուներից, անտաշ պատերից, հողի հոտից, սարերի քամուց ու․․․

Համերգն ավարտեց Արցախի օրհներգով․ երեխաների գլորվող արցունքներից ծնվող ու ցավից մրմռացող կոկորդներից հնչող հիմնը ապրելու ու ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ խոստում էր ու հավերժ ԱՆԵԾՔ՝ մեր Հայրենիքն ուրացողներին ու մեր ինքնության դարպասները թշնամու առջև բացողներին։

Զաքար Քեշիշյանին՝ հարգանք»։