Շնորհիվ իրեն շարունակ սնող զավակների նվիրումի՝ ՀՅԴ֊ն որքան ծերանում, այնքան երիտասարդանում է. Ասպրամ Կրպեյան
Շնորհավորում եմ 131 տարեկան, ամենաերկարակյաց, մեր պատմության թե´ փառապանծ ու հաղթական, և թե´ սարսափելի ու արյունահեղ օրերը ճաշակած իմաստուն «ծերունուն», որը որքան ծերանում` այնքան երիտասարդանում է շնորհիվ իր ներսում ամբարած հզոր կենսագրության, մաքառումի, իմաստնության ու կենսունակության, որի աղբյուրը նրան շարունակ սնող զավակներն են` իրենց անմնացորդ նվիրումով: