Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը նոր աղետի շեմին է։ Մեր պետության տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը խարխլված է։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բազում խնդիրները՝ կենցաղայինից մինչև կեցության ապահովման հարցեր, շարունակում են մնալ չլուծված։
Այս հարցում էլ իշխանությունները ցուցադրեցին իրենց լիարժեք անտարբերությունը։ Եթե չլինեին իրապես սրտացավ մարդիկ, որոնք իրենց ողջ էներգիան ու ռեսուրսները ներդրեցին մեր հայրենակիցներին աջակցելու գործում, կունենայինք շատ ավելի աղետալի իրավիճակ։
Հայաստանում վաղուց տեսակների ու արժեքների կռիվ է։ Ամենից ցավալին այն է, որ անվտանգությունը ապահովելու փոխարեն մսխվում են գումարներ։ Հիշեցնեմ, որ միայն Սնուփ Դոգի մասնակցությամբ համերգային շոուի համար պետությունը 6 մլն դոլար էր տրամադրել։
Ո՞րը պետք է լիներ հազարամյակներ շարունակ գոյության կռիվ տվող մեր ժողովրդի նպատակը։ Մի՞թե կորցրել ենք մարտահրավերներին դիմագրավելու կարողությունը։ Կարծում եմ՝ ոչ։
Մինչդեռ, արհեստականորեն փորձում են ներարկել մեր մեջ տկարի, թույլի, հարմարվողի, զիջողի հոգեբանություն։ Զվարճություններ, տոնախմբություններ, շեղող օրակարգեր․ այս ամենը ծառայում են մեկ բանի․ թմրեցնել մեզ, հետո անցնել հայակործան ծրագրի հաջորդ կետերին։
ՉՊԻՏԻ՛ ԹՈՂՆԵՆՔ։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ