|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի քանի օր առաջ ժեխը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա: Իշխանությունը լռեց, խորը լռեց, կարծես ոչինչ չէր եղել և եթե չլինեին լրատվամիջոցները, ո՞վ էր իմանալու, որ մի խումբ բ*զեր հարձակվել են թոռնիկների հետ զբոսնող պապիկի վրա միայն նրա համար, որ նա քաղաքական ուժի ներկայացուցիչ է և արցախյան պատերազմի մասնակից: Երեկ, արդեն պատասխան պետք է տային լրագրողական համայնքի ներկայացուցիչները: Երեկ հաթաթա տվեցին Արցախի Նախագահին, թե գլուխդ քարերով կցխենք, հարձակվեցին 5-րդ ալիքի լրագրողի վրա, իսկ ավելի ուշ դանակահարել են Para TV-ի աշխատակցին: Եթե Հրանտի դեպքում իշխանությունը լռեց ամենաբարձր մակարդակով, այս դեպքում ընտրել են ջայլամային քաղաքականությունը, թե բա՝ մենք դրանց չենք ճանաչում:
Բայց արդյո՞ք այդ վիճակը արդարացնում է արյան կաթիլները, որ հավակնում է գետ դառնալու»,– գրել է նա։