Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգի հանձնաժողովը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի օրինագծի օգտին, ըստ որի` առաջարկվում է պաշտպանել Արցախի վերաբերյալ Ռոյս-Էնգելի առաջարկությունը. հայտնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` տեղեկացնելով, որ Ջուդի Չուի ամենայն հավանականությամբ նախաձեռնությունը կդիտարկվի այս շաբաթ։
ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսական լրացումը Ռոյս-Էնգելի առաջարկին, որով նախատեսվում է արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացում եւ ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացում, նաև առաջարկվում է սահմանի երկայնքով տեղադրել հատուկ ռազմական տեխնիկա՝ լոկատորներ, որոնք հնարավորություն կտան որոշելու հրադադարի ռեժիմը խախտող կողմին:
«Միացյալ Նահանգները պետք է ամենուր լինի հայերի կողքին, այդ թվում` Արցախում, որտեղ անմեղ ընտանիքները դեռևս Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական և մահացու խախտումների վտանգի տակ են»,- ասել է Չուն ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին` հավելելով. «Ողջամիտ պահանջները, ինչպիսիք են հրազենի լոկատորները, մոնիտորները եւ դիպուկահարների կրակոցների արգելքները, կդժվարացնեն խախտումները չնկատելու տալը, ուստի ես շատ ոգեւորված եմ, որ այս պահանջը ներառվել է Ազգային պաշտպանության թույլտվության ակտում: Մենք կողմ ենք խաղաղությանը, և ես հույս ունեմ, որ այս փոփոխությունը վերջնականապես կընդունվի, մենք կարողանանք այնպիսի գործիքակազմ ստեղծել, որպեսզի խաղաղությունն ապահովվի»:
Նշվում է նաև, որ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսի եւ ներկայիս նախագահ Էլիոթ Էնգելի կողմից 2015-ի աշնանը ներկայացված Ռոյս-Էնգելի առաջարկները ստացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի շուրջ 100 անդամի աջակցությունը: