|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հունվարի 14-ին, կյանքի 72-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը: Անդրանիկ Հարությունյանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Անդրանիկ Հարությունյանը Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, ուր ստեղծել է մոտ երկու տասնյակ բեմատիպարներ: Մասնակցել է բազմաթիվ հեռուստաներկայացումների, խաղացել մոտ 20 դեր, հանդես եկել ռադիոբեմադրություններում: Նրա ստեղծագործության գագաթը Դավթի կերպավորումն էր՝ «Սասնա ծռեր» ազգային էպոսի ռադիոբեմադրության մեջ: Կյանքի վերջին տարիներին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան էր:
Նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում: Եղել է նաև ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության արվեստի գործերի վարչության պետ...