կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-16 00:19
Առանց Կատեգորիա

Պուտինի սիրուհին` Vogue-ի առաջին էջին

Պուտինի սիրուհին` Vogue-ի առաջին էջին

Վլադիմիր Պուտինի ենթադրյալ սիրուհին կհայտնվի ռուսական «Vogue» ամսագրի 2011 թ.-ի հունվար ամսվա թողարկման առաջին էջին:

 

27-ամյա օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևային ամսագրի առաջին էջին տեղադրելու որոշումը կայացրել է ամսագրի նոր խմբագիր Վիկտորիա Դավիդովան՝ հիմնվելով այն հակասությունների վրա, որոնք առաջացել են այն բանից հետո, երբ Պուտինը մերժել է ռուսական թեթերից մեկում տպագրված այն տեղեկությունը, որ ինքը բաժանվել է իր կնոջից:

 

Քանի դեռ ոչ մի փաստացի ապացույց չկա, որ 58-ամյա վարչապետը սիրային կապեր ունի Կաբաևայի հետ, ով նաև «Единая Росия» կուսակցությունից նշանակաված պատգամավոր է, ենթադրյալ սիրային կապը երկար ժամանակ է բամբասանքի թեմա է Ռուսաստանի էլիտայում:

 

2008 թվականին ռուսական թերթերից մեկը նշել էր, որ ըստ հավաստի աղբյուրի՝ Պուտինի և Կաբաևայի սիրավեպը ճշմարտություն է: Հետո էլ բլոգերները տեղեկություն էին տարածել, թե Կաբաևան Պուտինից երեխա է ունեցել:

 

Այս ամենից բարկացած՝ Պուտինը հերքել է տեղեկությունը և ասել, որ «ոչ մի բառ ճիշտ չէ»: Իսկ Կաբաևայի խոսնակը մերժել է քննարկել տեղեկությունը՝ այն «անհեթեթություն» անվանելով: Պուտինը վերջերս շատ հազվադեպ է իր կնոջ հետ երևում հանրության մեջ՝ ծանրաբեռնվածությունը պատճառ բերելով: Նա ամուսնացել է Լյուդմիլայի հետ 1983 թ.-ին, նույն տարում, երբ Կաբաևան է ծնվել: