|
Փոխարժեքներ
16 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Երևանում տեղի է ունենում «Մեր ձևով» շարժման հաշվետու հավաքը: Ստեղծման պահից ի վեր, ինչը մի փոքր ավելի է, քան կես տարին, շարժման ներկայացուցիչները այցեր են կատարել մարզեր և բացել գրասենյակներ: Շարժման ներկայացուցիչների տվյալներով՝ դրան միացել է ավելի քան 15 հազար քաղաքացի: Ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հավաստիացրել են շարժման ներկայացուցիչները, արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ նախագծեր և մշակվելու է լավագույն ծրագիրը:
Սեպտեմբերին շարժումը նախաձեռնել է ստորագրահավաք՝ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով: Ստորագրահավաքն արդեն ստորագրել է Հայաստանի շուրջ 50 հազար բնակիչ: Բացելով նիստը՝ շարժման ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանը նշել է, որ երկրի ապագան պետք է կառուցվի չորս ուղղություններով.
Արդարություն. ինչպես հասարակությանը վերադարձնել արդարության զգացումը:
Բարեկեցություն. ինչպես Հայաստանը դարձնել բարեկեցիկ երկիր:
Ողջամիտ արտաքին քաղաքականություն. ինչպես կառուցել հարաբերությունները հարևանների և մեծ տերությունների հետ՝ չմոռանալով սեփական շահերի մասին:
Համերաշխություն: