Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է արել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ չպիտակավորել լրագրողներին և ցուցաբերել հավասարակշռվածություն.
«Լրատվականները լուր էին տարածել, ըստ որի` Տաթևիկ Ռևազյանը գնացել է Դանիա, որպեսզի իր երեխան այնտեղ ծնվի, քանի որ այնտեղ ապահով է։ Հոդվածում վիրավորանք չկար: Հոդվածին Տաթևիկ Ռևազյանը ևս արձագանքել էր: Նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն, հոդվածի հեղինակին անվանեց տգետ։
Կոչ ենք անում Արայիկ Հարությունյանին չանցնել բարեկրթության սահմանները, չպիտակավորել լրագրողներին և նրանց պատասխանելիս լինել զուսպ ու հավասարակշռված», - նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը տգետ էր անվանել Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի՝ Դանիայում ծննդաբերելու որոշման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած լուրերի հեղինակներին:
Արայիկ Հարությունյանը գրել էր. «Ինչքան տգետ պետք է լինել` գրելու, որ գնացել է Դանիա, որովհետև այնտեղ ապահով է: Ամբողջ աշխարհը կորոնավիրուսի դեպքերի չափումների կայքը տարածում է, դժվա՞ր էր բացել ու տեսնել, որ Դանիայում իրավիճակը 41 անգամ ավելի վատ է, քան Հայաստանում: Ու հետո կհոխորտան, որ անկախ իրավիճակից, իրենք ապահովում են խոսքի և տեղեկատվության ազատություն: Դուք ապահովում եք ապատեղեկատվության հաղթարշավը, ու չեք գիտակցում, որ ձեր այս նյութը երկրի համար ծանր իրավիճակում գործից շեղում է մի քանի հոգու, որոնք ստիպված պետք է զբաղվեն ձեր արածը հերքելով, հետևաբար` կտրվելով կորոնավիրուսի կանխարգելման գործընթացի հաղորդակցությունն ապահովելու իրենց հիմնական գործից», - նշում է ԿԳՄՍ նախարարը՝ վերջում ավելացնելով #MeydanGazeti հեշթեգը: