|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
«Արմատական» ընդդիմությունը մինչեւ Կազանի հանդիպումը թայմ աութ էր վերցրել բանակցություններում նախագահի դիրքերն ամրացնելու համար: Դրանից հետո ՀԱԿ-ից հնչող հայտարարությունները վկայում են, որ այդ դադարը վերցվել էր, որպեսզի Սերժ Սարգսյանն ավելի անկաշկանդ ստորագրի սկզբունքների փաստաթուղթը, որովհետև, ինչպես իրենք են համառորեն ուզում համոզել, դրա այլընտրանքը մեր պարտությամբ կանխորոշված պատերազմն է:
Բայց այդ դադարը որոշակի վստահություն հաղորդեց նախագահին և գուցե նաև ներքին կայունության այդ պաշարը դեր խաղաց, որ փաստաթուղթը չստորագրվեց: Բանակցային գործընթացի ապագայի շուրջ անորոշությունն ավելի է ընդգծվում, ինչն ավելի անհրաժեշտ է դարձնում ներքին կայունության պահպանումը:
ՀԱԿ-ի` այսօր կայանալիք հերթական հանրահավաքը տեղի է ունենալու հենց այս մարտահրավերի խորապատկերին: Մինչդեռ փաստաթուղթը գործող իշխանությունների ձեռքով շուտափույթ ստորագրված տեսնելու` արմատականների բաղձանքը թույլ է տալիս ենթադրել, որ խաղաքարտերը ներսից խառնելու խնդիր կարող է դրվել:
Հանրահավաք անցկացնելը, ամբիցիաներ առաջ մղելը, յուրաքանչյուր ուժի իրավունքն է: Բայց այն երբեք չպետք է հատի ազգային շահի սահմանագիծը: