Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․
«Հայաստանի մարզերը աստիճանաբար ակտիվանում են, ինչը ակնհայտորեն առաջացրել է Նիկոլի ավազակախմբի խուճապը։ Դա է պատճառը, որ իշխանությունը ոտքի է հանել իր բորենի քարոզիչներին և աջուձախ ստեր են տարածում։ Երկու վախը մի մահ է իշխանության համար։ Մեր պայքարը առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Տավուշի թեմի Առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ և գլխավորությամբ։
Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս ու գիշեր-ցերեկ կանգնած են այնտեղ։ Բազմաթիվ վայրերում մարդիկ պատրաստ են հենց իրենց տեղերում սկսել բողոքի գործողություններ՝ շարժումը տարածելով երկրով մեկ։ Սա ոչ կուսակցական, ոչ էլ ինչ-որ անձի պայքար է, ժողովուրդ ջան։ Սա երկիր հանձնելը կանխելու համար է, Նիկոլին կանգնեցնելու համար է, ինչը լավ են հասկանում նաև ոստիկաններից շատերը և իրենց որոշ քայլերով ցույց են տալիս, որ մեզ հետ են։
Սիրելի հայրենակիցներ, համարձակորեն շարունակենք մեր բողոքի ու անհնազանդության գործողությունները՝ հանուն հայրենիքի, հանուն Տավուշի և հանուն մեր երեխաների անվտանգության։ Մեր պայքարը ազնիվ է, օրինական է, հայրենիքի համար է, յուրաքանչյուր Հայաստանցու խաղաղ և անվտանգ ապագայի համար է։
Համարձակ եղիր, մերժիր գժին․․․»