Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Իրանի դեմ պատժամիջոցների շուրջ ստեղծված իրավիճակը: Թեմային նա անդրադարձել է միջազգային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ` Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում. հայտնում է РИА Новости-ն:
«Հարցե՞ր կան միջուկային ծրագրի հետ կապված, տարածաշրջանային հարցե՞ր կան, լավ: Խնդրեմ, ո՞վ է արգելում քննարկել այդ հարցերը Իրանի հետ: Սակայն պարտադիր չէ անել դա` քանդելով այն, ինչը ձեռք է բերվել նախկինում»,- ասել է ՌԴ նախագահը` հավելելով, որ հենց այդ հարցում իրենք ԱՄՆ վարչակազմի հետ համաձայն չեն:
Նա նաև նշել է, որ եթե ԱՄՆ-ն ու Իրանը վերադառնան նորմալ երկխոսության, դա կարելի է միայն ողջունել: