|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում:
Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից բողոքի ակցիաներ են ընթանում՝ նախարար Արայիկ Հարությունյաի հրաժարականի պահանջով։ Երեկ ԵՊՀ-ի բակում ուսանողերը հրապարակավ հանդիպման հրավիրեցին նախարարին՝ ոչ կուլիսային քննարկում ունենալու համար: