Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Իրանը դիմում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությանը հղումով։
«Իրանի Իսլամական Հանրապետության դիմումը Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ։
«Խորհրդակցությունների մասնակիցները նշել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական համագործակցության առաջընթաց զարգացումը և ողջունել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ընթացակարգ նախաձեռնելու՝ երկրի մտադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ օտարերկրյա գործընկերոջը նման կարգավիճակ տալու որոշումն ընդունում են միության անդամ պետությունների ղեկավարները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Խորհուրդը, որի մեջ մտնում են ԵԱՏՄ անդամ երկրների պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, հավաքվում է առնվազն տարին մեկ անգամ, որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ։ Վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թ. մայիսի 8-ին։