Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ-ի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին է հանձնել լրացված հարցաշարը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
Զելենսկին հիշեցրել է, որ հարցաշարն իրեն էր փոխանցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ Կիեւ կատարած այցի ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել հարցաթերթիկը տրամադրելու հարցում օպերատիվ աշխատանքի համար։ «Սա կարեւոր ազդանշան է։ Մենք հավատում ենք, որ աջակցություն կստանանք եւ անդամակցության թեկնածու կդառնանք։ Դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը։ Մենք խորապես հավատում ենք, որ այս ընթացակարգը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում, եւ որ այն դրական կլինի մեր ժողովրդի պատմության համար՝ հաշվի առնելով այն գինը, որ նա վճարել է անկախության եւ ժողովրդավարության ճանապարհին»,- ասել է Զելենսկին։
Ինչպես հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը, կառավարությունը՝ նախագահի աշխատակազմի թիմի հետ միասին, շատ արագ արձագանքներ է պատրաստել, եւ արդեն աշխատանքներ են տարվում Եվրամիությանն Ուկրաինայի ինտեգրվելու ուղղությամբ։
«Մենք արդեն ինտեգրված ենք ԵՄ էլեկտրացանցին: Այժմ մենք շարունակում ենք աշխատել Եվրահանձնաժողովի հետ ինտեգրման եւ անվճար ռոումինգի, անվճար վճարային տարածքի ընդհանուր ցանցի շուրջ»,- ասել է կառավարության ղեկավարը։