|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, նշեց, որ այն մեծ թափ է հավաքում և հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում՝ հաջողություն կունենա: Հարցին՝ ձեր կարծիքով Բագրատ Սրբազա՞նն է վարչապետի թեկնածուն, նշեց. «Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»:
Լրագրողները ՀՀ երրորդ նախագահից նաև հետաքրքրվեցին՝ ինչու՞ են իշխանությունները թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցուն, հոգևորականներին։
«Իմ կարծիքով՝ իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ զրպարտում են ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությունը մասերի բաժանելուն»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։