Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախագահի նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Մեր երկրի ամենազգայուն խնդիրներից մեկը դատական համակարգի կայացումն է: Այս խնդիրը միայն ձեզնից կախված չէ, բայց դուք կարևոր ներդրում եք ունենալու, որովհետև քաղաքացիների համար դատարանը վերացական չէ: Դուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք»,- ասել է նա:
Նախագահ Սարգսյանը նորանշանակ դատավորներին հորդորել է մշտապես հավատարիմ մնալ Սահմանադրությանն ու օրենքներին. «Անգամ ամենափոքր, գուցե՝ թվացյալ ոչ այնքան կարևոր գործը քննելիս մի՛ մտածեք, որ այդ խնդիրը կարևոր չէ: Քաղաքացիները պետք է վստահություն ունենան, որ իրոք արդար լուծում է տրվել՝ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում․