կարևոր
3700 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-07 18:25
Քաղաքական

ԱԺ նախագահը մամուլի նոր քարտուղար ունի

ԱԺ նախագահը մամուլի նոր քարտուղար ունի

ԱԺ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հարությունյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 6-ից ազատվել եմ ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից, ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ նշանակվել եմ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար։

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնյանին հերթական բարձր վստահության համար, իսկ լրատվականների գործընկերներիս էլ արդյունավետ աշխատանքային համագործակցություն եմ ցանկանում»,- գրել է նա։