|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Նորայր Շողիկյանը նշանակվել է մամուլի քարտուղար:
Այս պաշտոնում նա կփոխարինի ծննդաբերության ժամանակավոր արձակուրդում գտնվող Մարիամ Մելքումյանին:
Նորայր Շողիկյանը 2016-2022թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրի ու PR և հաղորդակցային տեխնոլոգիաների մագիստրոսական կրթական ծրագրերը:
2018-2021թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես թղթակից:
2019-2020թթ. զբաղեցրել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենի ռեֆերենտի պաշտոնը՝ կատարելով մամուլի խոսնակի պարտականությունները:
2020-2021թթ. եղել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ քարտուղարության մասնագետ՝ կատարելով մամուլի խոսնակի պարտականությունները:
2021-2024թթ. աշխատել է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում՝ որպես լրատվական ծառայության տնտեսական և քաղաքական լրագրող: