Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, թե «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բրյուսելյան այցի ժամանակ ցանկացել է հանդիպել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ, որպեսզի ցույց տա, որ Եվրոպայի համար ինքը վստահելի գործընկեր է, սակայն չի հաջողել. Ավետ Ադոնցը չի կարողացել կամ չի ցանկացել կազմակերպել»։ Թերթը գրել էր նաեւ, որ օրերս բուհերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Շտեֆան Ֆյուլեի մասին, Արգամիչը համառորեն նրան «Ֆիլե» է անվանել։
Yerkir.am-ը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանից փորձել է պարզել` ճի՞շտ է, որ ԱԺ նախագահը Ֆյուլեին «Ֆիլե» է անվանել եւ, չնայած ցանկությանը, Բարոզոյի հետ հանդիպել չի կարողացել:
ԱԺ նախագահը մամուլի քարտուղարը մեր թղթակցի հետ զրույցում նախ վստահեցրեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Բրյուսել կատարած այցն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, տեղի են ունեցել բոլոր` նախապես ծրագրված հանդիպումները, որոնց վերաբերյալ համապատասխան լրատվություն է տարածվել, հետո հայտարարեց. «Իսկ ինչ վերաբերում է այցի վերաբերյալ որոշ ԶԼՄ- ների մեկնաբանություններին, ապա դրանք իրականության հետ որեւէ կապ չունեն: Այդ շարքից է նաեւ ԱԺ նախագահի եւ բուհերի ղեկավարների` օրերս տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը, որը ինչ-որ մեկի խաթարված երեւակայության կամ լսողական խնդիրների հետեւանքն է»: