կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-21 11:41
Քաղաքական

''Տղամարդկային բանավեճը'' բռունցքներին չի հասել. Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար

''Տղամարդկային բանավեճը'' բռունցքներին չի հասել. Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար

Երեկվանից կայքերը գրում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում երեկ լուրջ միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջեւ:

 

Ուշագրավ է, որ Արթուր Բաղդասարյանին եւ Գագիկ Ծառուկյանին սատարող կայքերն ամեն մեկն իրեն ձեռնտու տարբերակով է ներկայացնում միջադեպը, ինչն էլ շփոթության մեջ է գցում ընթերցողին: Yerkir.am-ը փորձել է պաշտոնական մեկնաբանություն ստանալ երկու կողմերի մամուլի քարտուղարներից:

 

Նշենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարի հետ կապվել մեզ դեռ չի հաջողվում, իսկ ՕԵԿ նախագահի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ եղել Է: «Եղել է տղամարդկային բանավեճ` կապված վոյելբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ»,-ասաց Միսակյանը:

 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ Սուրեն Խաչատրյանը հրաժարական է տվել: Միաձայն ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը: Ըստ ՕԵԿ մամուլի քարտուղարի, բանավեժը քաղաքկիրթ ավարտ է ունեցել, կողմերը նախագահին դիմավորել են, հետո յուրաքանչյուրը նստել է իր մեքենան եւ հեռացել:

 

Հարցին, թե ըստ որոշ լուրերի, գործը բռունցքներին է հասել, ՕԵԿ նախագահի մամուլի քարտուղարը հերքեց. «Ոչ, նման բան չի եղել, ինչպե՞ս կարող է նման բան լինել այդ մակարդակի մարդկանց միջեւ»,-նշեց ՕԵԿ մամուլի քարտուղարը: