կարևոր
4633 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-03 09:45
Քաղաքական

ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա.ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին. «Ժողովուրդ»

ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա.ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 31-ին հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս աշնանը դիվանագիտական աշխատանքի է անցնելու. սեպտեմբերին նա կնշանակվի ՌԴ-ում Հայաստանի դեսպան:

Օրենքի պահանջով՝ նա կդադարեցնի անդամակցությունը իր հիմնադրած «Միավորված աշխատանքային կուսակցությանը» եւ վայր կդնի նաև պատգամավորական մանդատը:

Այսինքն՝ աշնանային նստաշրջանին ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ կուսակցության հաջորդ համարը Արմենուհի Ղազարյանն է:

Վերջինիս ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա այժմ Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:

Արդեն տեւական ժամանակ է՝ փորձում ենք անձամբ նրանից ճշտել՝ վերցնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ, սակայն նա մեր նամակներն առանց արձագանքի է թողնում:

ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ կուսակցության ներսում դեռեւս չեն քննարկել, թե Արսենյանի մանդատը ում են տալու»: