|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Թուրքը Նիկոլին, ով Կիրանցի կեսը տվել է թուրքերին հենց այնպես, մեղադրում է ագրեսիա հրահրելու մեջ և սպառնում է մեզ պատերազմով, որի մեղքն էլ բարդում է Նիկոլի վրա, դե հիմա էս մարդը մեզ խաղաղությո՞ւն է բերելու, թե՝ պատերազմ և Ադրբեջանի այդ հայտարարությունը նոր պատերազմի նախերգանք է»,-այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Պատահական չէ, որ Անդրանիկ Քոչարյան կոչվածն ուզում է օրենք շրջանառել, որով պարտադրի ուսանողներին գնան ինժեներական աշխատանքներ իրականացնեն։ Իրենք էլ են հասկանում, որ ագրեսիան անխուսափելի է, և ագրեսիային դիմակայելու իմիտացիայով են զբաղված։ Ուրեմն ուժային կառույցները Երևանում պետք է Նիկոլ Փաշինյանին պաշտպանեն, իսկ ինժեներական աշխատանքները պետք է ուսանողներն անեն, այն դեպքում, որ, օրինակ, Արցախում ինժեներական աշխատանքների մեջ ողջ պետական ապարատն է ընդգրկված եղել»,-ասաց Դավիթ Ջամալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։