կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-13 14:25
Քաղաքական

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները այնքան էլ անամպ չեն. Դավիթ Ջամալյան

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները այնքան էլ անամպ չեն. Դավիթ Ջամալյան

«Ադրբեջանը պարբերաբար քաղաքական, քարոզչական նկատառումներով սրում է իրավիճակը պետական սահմանում,ընդ որում, սրում է մինչև մի որոշակի հատված,որտեղից առաջ չի անցնում: Դա արվում է տարբեր նպատակներով»,- այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

 

Շարունակելով խոսքը` նա հիշեցրեց,որ երեկ տեղեկություն է տարածվել,թե ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ` մենք ունեինք 4 վիրավոր, իսկ նրանք` 5 սպանված:

 

«Հերթական անգամ համոզվեցինք,որ եթե հայկական կողմից պատասխանը լինում է կտրուկ,թշնամին մի որոշ ժամանակ դաթարեցնում է իր ագրեսիվ կեցվածքը պետական սահմանին»,-ասաց նա:

 

Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս Դ. Ջամալյանն ասաց, դրանք «այնքան էլ անամպ չեն»:

 

«Օրեր առաջ մի շատ տարօրինակ բան է տեղի ունեցել` ռուսական կողմը կոնֆիսկացրել է ադրբեջանական պետական նավթային ընկերության նավերից մեկը, որը, փաստորեն, Ռուսաստանից գողացված նավթ է տեղափոխել: Իսկ Պուտինի այցից առաջ նման սկանդալը պատահական չի կարող լինել»,- պարզաբանեց բանախոսը: