Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել, ով կասկածվում է հուլիսի 24-ի առավոտյան Մոսկվայի հյուսիսում մեքենան պայթեցնելու մեջ, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։ Կասկածյալի անունն ու ազգանունը Եվգենի Սերեբրյակով է։ Մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ և կին են վիրավորվել, հայտնում է Коммерсант-ը։
Ըստ թուրքական իշխանությունների՝ Եվգենի Սերեբրյակովն այսօր առավոտյան չվերթով մեկնել է Մոսկվայից Բոդրում։ Կասկածյալին ձերբակալել են Բոդրումի Մուղլա գավառական ոստիկանության ստորաբաժանումները։ Հուլիսի 24-ի առավոտյան Սինյավսկայա փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է պայթել։
Ռուսական Коммерсантъ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դրա ներսում տեղադրված է եղել մոտ 500 գրամ տրոտիլ տարողությամբ պայթուցիկ սարք։ Սկզբում հաղորդվում էր, որ վիրավորվել են GRU սպա Անդրեյ Թորգաշովը և նրա կինը։ Սակայն հետագայում ինքը՝ պարոն Թորգաշովը, տեղեկությունը կեղծ է անվանել։ Ինչպես հայտնի է դարձել Коммерсантъ-ին, պարզվել է, որ սպանվածը նրա անվանակիցն է։ Պայթյունի հետևանքով վիրավորված կինը RT-ին պատմել է, որ իր ամուսինը՝ Անդրեյ Թորգաշովը, նույնպես զինվորական է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու ոտքերը պայթել են, իսկ կինը բեկորային վնասվածքներ է ստացել։