|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հուլիսի 21-ի ժամը 17.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող տղամարդու ուղղությամբ:
Համաձայն ոստիկանության, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.55-ին Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը վիճաբանել է ինքնագլոր վարող քաղաքացու հետ, որի ընթացքում քաշքշել են իրար, ինչից հետո «Մերսեդեսի» վարորդը մեկ անգամ կրակել է գազային ատրճանակով:
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական և Էրեբունու բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 20-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել: Անձնական խուզարկությամբ նրա հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ և մեկ փամփուշտ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: