Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամը մահացել է: Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:
«Հանրապետություն» կուսակցությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Էդգարի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Լոռու մարզում կրակոցներ են հնչել, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Վնասվածք ստացած անձը Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։
Ոստիկանները պարզել էին, որ գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Մելիքսեթյանի և ևս 1 անձի միջև։ Կայքի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Նա վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, որը գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։