Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ արդեն երկրորդ օրն է` առևտրականները բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի առջեւ` պահանջելով կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Ուշագրավ է, որ այսօրվա բողոքի ակցիան վարում էր ակտիվ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը, ով ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի մտերիմներից է:
Yerkir.am-ը երիտասարդ ԲՀԿ-ականից փորձեց պարզել, թե կուսակցոթյունից նման ակցիա վարելու թույլտվություն ստացե՞լ է, ի վերջո, Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է:
«Ես կարծում եմ` սա կուսակցական հարց չի, եւ պարտադիր չէ թույլտվություն ունենալ»,- ասաց Արտակ Խաչատրյանը եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ կուսակցական պատկանելությունը կապ չունի:
Լրագրողի դիտարկմանը, թե խոսքը Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի մասին, ԲՀԿ-ականը փոքր-ինչ բորբոքված ասաց. «Եթե ես չեմ վախեցել բարձրախոսով բարձրաձայնելուց այդ ամենը… Վարչապետ չէ, ով ուզում ա լինի, եթե չի կարող սպասարկել ժողովրդի շահերը, ուրեմն պետք է չսպասարկի»: