կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-24 16:28
Առանց Կատեգորիա

"ՎԱԶ" ու "ԳԱԶ"` "Մերսեդեսի" ու "Լեքսուսի" փոխարեն

"ՎԱԶ" ու "ԳԱԶ"` "Մերսեդեսի" ու "Լեքսուսի" փոխարեն

Մի ծանոթ ունեմ, Արամ է անունը: Նա, ինչպես ասում էր լուսահոգի պապս, բարձրագույնի դիպլոմ էլ ունի, ասպիրանտուրան էլ է ավարտել: Սակայն ինչպես շատ շատերը, Արամը նույնպես իր մասնագիտությամբ չի հոգում ընտանիքի ապրուստը: Նա տարբեր գործերով է զբաղվում' ընտանիքը պահելու համար, այդ թվում' արտասահմանից օգտագործված մեքենաներ Հայաստան բերել ցանկացողներին խիստ սիմվոլիկ հոնորարով օգնություն ու խորհրդատվություն է տրամադրում...

Հիմա տխուր է իմ` սովորաբար կենսուրախ բարեկամ Արամը. Մաքսային միությանն անդամակցելու պարագայում արտասահմանից ներկրվող մեքենաների մաքսազերծման համար պահանջվող մաքսավճարները կտրուկ, մի քանի անգամ թանկանալու են, ինչը նշանակում է, որ Մաքսային միության մեջ չմտնող երկրներից մեքենա ներմուծելու ցանկություն ունեցողների թիվն է կրճատվելու, ինչը, իր հերթին, ազդելու է Արամի եկամուտների, հետեւաբար` նաեւ նրա ընտանիքի բարեկեցության վրա` բացասական իմաստով:

 

2011 թվականի հուլիսի 1-ից Մաքսային Միության շրջանակներում` Ղազախստանում, Ռուսաստանում եւ Բելոռուսում, գործում են ՄՄ միասնական մաքսային սակագները: Ըստ այդմ` ՄՄ միասնական մաքսային սակագներով տուրքերն ու վճարները թեթեւ ուղեւորատար ավտոմեքենաների համար հետեւյալն են'  

 

Բենզինային շարժիչի աշխատանքային ծավալը

Ավտոմեքենայի տարիքը

Ներկրվող մեքենայի մաքսատուրքի չափը
(մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով, արտահայտված եվրոյով' յուրաքանչյուր 1 սմ3-ի համար)

Մինչեւ 1 000 սմ3

նոր

30%, բայց ոչ պակաս, քան 1.2 եվրո' 1սմ3-ի համար

 

Մինչեւ 5 տարեկան

35%, բայց ոչ պակաս, քան  1.2 եվրո' 1 սմ3-ի համար

 

5 տարեկանից ավելի'

2.5 եվրո' 1 սմ3-ի համար

1 000 -1 500 սմ3

նոր

30%, բայց ոչ պակաս, քան  1.45 եվրո' 1 սմ3-ի համար

 

Մինչեւ 5 տարի

35%, բայց ոչ պակաս, քան 1.45 եվրո' 1 սմ3-ի համար

 

5 տարուց ավելի

2.7 եվրո' 1 սմ3-ի համար

1 500 - 1 800 սմ3

Նոր

30%, բայց ոչ պակաս, քան  1.5 եվրո' 1սմ3-ի համար

 

Մինչեւ 5 տարի

35%, բայց ոչ պակաս, քան  1.2 եվրո' 1սմ3-ի համար

 

5 տարուց ավելի

2.9 եվրո' 1սմ3-ի համար

1 800 - 3 000 սմ3

Նոր

30%, բայց ոչ պակաս, քան  2.15 եվրո' 1սմ3-ի համար

 

Մինչեւ 5 տարի

35%, բայց ոչ պակաս, քան 2.15 եվրո' 1սմ3-ի համար

 

5 տարուց ավելի

4 եվրո' 1սմ3-ի համար

3 000 սմ3-ից ավելի

Նոր

30%, բայց ոչ պակաս, քան  2.8 եվրո' 1սմ3-ի համար

 

Մինչեւ 5 տարի

35%, բայց ոչ պակաս, քան  2.8 եվրո' 1սմ3-ի համար

 

5 տարուց ավելի

5.8 եվրո' 1սմ3-ի համար

Դիզեային շարժիչի աշխատանքային ծավալը

Մեքենայի տարիքը

Ներկրվող մեքենայի մաքսատուրքի չափը
(մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով, արտահայտված եվրոյով' յուրաքանչյուր 1 սմ3-ի համար)

մինչեւ 1 500 սմ3

Նոր

30%, բայց ոչ պակաս, քան 1.45 եվրո' 1սմ3-ի համար

 

Մինչեւ 5 տարի

35%, բայց ոչ պակաս, քան  1.45 եվրո' 1սմ3-ի համար

 

5 տարուց ավելի

2.7 եվրո' 1սմ3-ի համար

1 500 - 2 500 սմ3

Նոր

30%, բայց ոչ պակաս, քան  1.9 եվրո' 1սմ3-ի համար

 

Մինչեւ 5 տարի

35%, բայց ոչ պակաս, քան  2.15 եվրո' 1սմ3-ի համար

 

5 տարուց ավելի

4 եվրո' 1սմ3-ի համար

2 500 սմ3-ից ավելի

Նոր

30%, բայց ոչ պակաս, քան  2.5 եվրո' 1սմ3-ի համար

 

Մինչեւ 5 տարի

35%, բայց ոչ պակաս, քան 2.8 եվրո' 1սմ3-ի համար

 

5 տարուց ավելի

5.8 եվրո' 1սմ3-ի համար

 

Ի դեպ, մաքսազերծման ժամանակ նախատեսվում է նաև 12 տոկոս ԱԱՀ` բոլոր մեքենաների համար, իսկ 3000 սմ3 -ից ավելի աշխատանքային ծավալ ունեցող շարժիչներով մեքենաների համար` նաև ակցիզային հարկ` յուրաքանչյուր սմ3-ի համար:

 

Համեմատենք այս թվերը Հայաստանում ներկայումս գործող մաքսային վճարների հետ: Ներկայումս մեր երկրում ավտոմեքենաների մաքսազերծումն իրականացվում է մեքենաների գնահատված արժեքի հիման վրա' 1998-2002 թվականների արտադրության մեքենաների համար մաքսավճարը հաշվարկվում է գնահատված արժեքի 42 տոկոսի չափով, 2003-2010 թվականների արտադրության մեքենաների համար' 34 տոկոսի չափով եւ 2010 թվականից հետո արտադրված մեքենաների համար' 32 տոկոսի չափով: Սրան գումարած' այլ հարկեր, տուրքեր, վճարներ եւ այլն, օրինակ' բնապահպանական վճարները... Բայց արտերկրից մեքենա ներմուծողի համար էական ու մեծ նշանակություն ունի հենց գնահատված արժեքի համեմատ գանձվող մաքսավճարների չափը, քանի որ դա է ամենալուրջ գումարային մեծությունը: Որովհետեւ Հայաստանում նշանակություն չունի, թե մեքենան ներմուծողն այն ինչ գնով է գնել արտերկրում, Հայաստանում, ըստ մոդելների, արտադրման տարեթվերի ու շարժիչների աշխատանքային ծավալների, սահմանված են մեքենաների գնահատված արժեքները, որոնցով առաջնորդվելով էլ կատարվում է մաքսազերծումը:

 

Այսպիսով' եթե Հայաստանում էլ «բարով-խերով» անդամակցի ՄՄ-ին, ու Հայաստանում էլ սկսեն կիրառվել ՄՄ-ի միասնական մաքսային սակագները, ապա բավականին հետաքրքիր պատկեր կստացվի: Օրինակ' 2008 թվականի արտադրության, 2400սմ3 աշխատանքային ծավալի շարժիչով Toyota Camry-ի մաքսազերծման համար ներկայումս Հայաստանում նախատեսված է մոտ 3900 դոլար, իսկ ՄՄ սակագներով այդ թիվը կհասնի մոտ 9600 դոլարի: Նույն թվականի արտադրության եւ 4000 սմ3 ծավալով շարժիչ ունեցող, ամենասովորական  Toyota Prado նախընտրողներն էլ  նախկին 7321 դոլարի փոխարեն ստիպված կլինեն վճարել մոտ 24 հազար 500 դոլար:

 

Իհարկե, Մաքսային միության տարածքում մաքսային արժեքների այս համակարգը չի գործի, ինչը նշանակում է, որ օրինակ, ռուսական արտադրության ավտոմեքենաները Հայաստան մուտք գործելու համար մաքսազերծման այս սարսափելի վճարաչափերը չեն գործի: Հայտնի է նաեւ, որ Ռուսաստանում, բացի ռուսական ֆիրմաներից, ավտոմեքենաների հավաքման գործարաններ ունեն նաեւ մի շարք միջազգային խոշոր ավտոարտադրողներ, օրինակ` Toyota-ն կամ Nissan-ը: Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այստեղ էլ է գործում «սուրբ տեղը դատարկ չի մնում» սկզբունքը, ներկայացնենք, թե, 2011 թվականից սկսած, քանի մեքենա է ներմուծվել Հայաստան, ինչքան գումար է գանձվել մաքսային ծառայության կողմից, դրանց ներմուծման համար, եւ ամբողջի մեջ որքան է ՌԴ-ից ներմուծված մեքենաների քանակն ու դրանց համար գանձված գումարների չափը:

 

 

Ներկայացված թվերը վերցված են ՀՀ մաքսային ծառայության կայքից: Այս ամենից երեւում է, որ ավտոմեքենաների ներմուծման մեջ ՌԴ-ին փոքր դեր է բաժին հասնում: Իսկ իրականում հայերը նախընտրում են օգտագործված մեքենաներ ձեռք բերել ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ճապոնիայի երկրորդական ավտոշուկաներից, որտեղ մեքենաների արժեքն էլ է ցածր, ներկայիս մաքսային վճարների չափն էլ է ընդունելի: Եթե հաշվի առնենք, որ վերջին 4 տարիներին Հայաստան տարեկան ներմուծվում է մոտ 30-35 հազար մեքենա, եթե հաշվի առնենք, որ ավտոբիզնեսով բավականին շատ մարդիկ են զբաղվում եւ ընտանիք պահում, ապա այն լուրջ սոցիալական խնդիրներ էլ է առաջացնելու: Մի խոսքով' արտասահմանյան, թեկուզ օգտագործված ավտոմեքենաները մեր երկրի քաղաքացիների համար, եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, կդառնան թանկ հաճույք: Այսինքն` առաջ` դեպի հին ու բարի ժամանակները' «Ժիգուլիով» եւ «Վոլգայով», կամ ռուսական արտադրության այլ մեքենայով:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ