|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը վերջերս բացահայտ հայտարարել էր, որ իրենք պետք է աջակցեն թուրքական ընդդիմության առաջնորդներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու համար:
Այս լայն արձագանք է գտել Թուրքիայում: Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության առաջնորդի վերոհիշյալ հայտարարությանը կառավարության նիստի ժամանակ:
Մասնավորապես, Էրդողանն նշել է, որ այն, ինչ նրանք չկարողացան անել հեղաշրջման փորձի արդյունքում, այժմ փորձում են անել՝ աջակցելով ընդդիմությանը:
Թուրքիայի նախագահը Բայդենի խոսքերը մոլորություն է որակել և շեշտել, որ առաջին հերթին թուրքական ընդդիմությունը պետք է պատասխանի այս մոլորությանը: