Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անկարան մեծ ուշադրությամբ հետեւում է ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ փորձելով պարզել ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում «թուրքական հարցի» վերաբերյալ Վաշինգտոնի հնարավոր ռազմավարույթան ուրվագծերը: Դա այն դեպքում, երբ ինքը՝ Էրդողանը, փորձում է թուրքական հասարակույթան եւ ֆինանսական շրջանակների մոտ տպավորություն ստեղծել, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավվել են։ Եթե Բայդենը մնա, հնարավոր կլինի վերադառնալ վիճահարույց հարցերի քննարկմանը։ Իսկ եթե ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթի Թրամփը, ապա թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են այլ մակարդակի հասնել, եւ, հնարավոր է, ճնշումը Թուրքիայի վրա Ռուսաստանի հետ հարաբերություններում նվազի, այդ ժամանակ Էրդողանը հնարավորություն կստանա Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ հարաբերություններում հավասարակշռության նախկին քաղաքականությանը։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիրտարկումը։
«Էրդողանն անձնական հարաբերույոթւններ չի հաստատել Բայդենի հետ, որն իր նախագահության ողջ ընթացքում երբեք չի անհանգստացել պետական այցով մեկնել Թուրքիա։ Բայց մեծ քաղաքականության մեջ երկրների առաջնորդների միջեւ անձնական հարաբերությունները կարեւոր, բայց ոչ սկզբունքային նշանակություն ունեն։ Էրդողանին հաջողվել է «ջերմ կապի մեջ մտնել» Թրամփի հետ, երբ նրանց հաջողվեց հաջող երկխոսություն վարել երկու երկրների հարաբերություններում ստեղծված ճգնաժամի պայմաններում, որն առաջացել էր Բարաք Օբամայի նախագահության օրոք», - նշել է Տարասովը։
Թրամփի եւ Էրդողանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2017 թ-ի մայիսի 16-ին, իսկ երկրորդը՝ 2019 թ-ի նոյեմբերի 13-ին։
«Սպիտակ տանը երկու հանդիպումների ժամանակ էլ Թրամփը ծափահարել է Էրդողանի քաղաքականությանը։ Ավելին, Թրամփը երբեմն կիսում էր Թուրքիայի դիրքորոշումը, երբ խոսքը վերաբերում էր Անկարայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնմանը կամ քրդական խնդրին, ինչի համար նա քննադատվում էր որոշ ամերիկյան էլիտաների կողմից։ Ստացվում էր՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Թրամփի հրամաններն արգելափակվում էին ԱՄՆ ռազմական հրամանատարության կողմից։ Մասնավորապես, 2018 թ-ի դեկտեմբերի 19-ին Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Թրամփը հրամայել է ամբողջությամբ դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից: Այս որոշումը, որը վրդովմունք է առաջացրել Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում, հանգեցրել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի հրաժարականին», - ասել է Տարասովը։ Трампа вводят в Турции в новый «геройский образ», с которым «скоро придется сверять политические часы». Но прогнозировать дальнейший ход событий в турецко-американских отношениях пока сложно
Ուստի այն տպավորությունը, թե Էրդողանը սպասում է Բայդենի կառավարման վերջին ամիսներին, կայուն բնույթ է ստանում, փաստում է քաղաքագետը։ «Այնուամենայնիվ, ամերիկացիներին հաջողվում էր «սեղմել» Թուրքիային Արեւելյան Միջերկրական ծովում գազային հանքավայրերի օգտագործման մասին համաձայնագրի շուրջ.Անկարան բանակցոյուններ էր սկսել Հունաստանի հետ այդ հարցի շուրջ: Ռուսաստանի հետ բանկային գործունեության մեջ խնդիրներ են առաջացել, Էրդողանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 23 մլրդ դոլար արժողությամբ 40 Ֆ-16-ների գնման համաձայնագիր։ Իսկ հիմա Թրամփի դեմ անհաջող մահափորձից հետո Թուրքիայում մտցնում են նոր «հերոսական կերպար», որի հետ «շուտով ստիպված կլինեն ստուգել քաղաքական ժամերը»։ Սակայն թուրք-ամերիկյան հարաբերություններում իրադարձությունների հետագա ընթացքը կանխատեսելն առայժմ դժվար է», - ամփոփում է Տարասովը։
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ iarex.ru-ի