|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախորդ կիրակի Հովհաննավանքում նկարահանել էի մի խումբ տղամարդկանց, որոնք ակնհայտ ապահովում էին «Տեր Արամ քահանայի» անվտանգությունը՝ հետևում էին շարժը, վերահսկում տարածքը, կրում էին ականջակալներ, ինչն անում են հատուկ ծառայության աշխատակիցները՝ իրար հետ կապ հաստատելու համար։
Այս կիրակի այդ տղամարդկանցից մեկը մոտեցել է ինձ և խնդրել, որ հերքեմ իր՝ «աշխատող» լինելը։ Ես, կարևորելով քաղաքացու կարծիք արտահայտելու իրավունքը, առաջարկել եմ հարցազրույց տալ և անձամբ հերքել։
Պարզվում է, որ այս գործազուրկ և չկայացած դերասանը «ժուչոկը» գրպանում մոտեցել է ինձ, իսկ մեկ այլ գործազուրկ դերասան էլ կողքից նկարահանել է՝ հետո այն հրապարակել իբրև սենսացիոն բացահայտում։ Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ այս գործազուրկ դերասանի հարցազրույցը հրապարակել եմ ամբողջությամբ՝ առանց կրճատելու։
Այս հանգամանքն առնվազն փաստում է այն մասին, որ հիշյալ անձը առնվազն մարդկանց գաղտնալսելու փորձ ու սովորություն ունի։
Զուտ, զգույշ եղեք:
Ի դեպ՝ գաղտնի նկարահանված տեսանյութը՝ գործազուրկ դերասանի կնոջ էջից: Ինչպիսի՜ արտիստիկ ընտանիք:
Լիա Սարգսյան
Լրագրող