Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Օսակա քաղաքում ընթացող G-20 գագաթնաժողովում ուշագրավ հայտարարություններ է արել. նշում է sozcu.com.tr կայքը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «կանխարգելելու է Թրամփի` Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը», Էրդողանը պատասխանել է. «Հավատում եմ, որ G-20-ի գագաթնաժողովում Թրամփի հետ մեր հանդիպումը երկկողմ հարաբերություններում կվերացնի հանգույցները, և դա կարևոր կլինի մեր դաշնակցային հարաբերությունների հզորացման համար»:
Նշելով, որ Թրամփը հուլիսին կարող է այցելել Թուրքիա, նա հայտարարել է. «Մենք մինչ այժմ Ֆ-35 կործանիչների ծրագրի համար 1.25 մլրդ դոլար ենք ծախսել: Եթե նման սխալ գործողություն կատարվի, միջազգային դատարան կդիմենք, քանի որ կցանկանանք հետ բերել մեր ծախսած գումարները: Մենք առևտուր անող, սակարկող չենք, մենք համատեղ արտադրողներից մեկն ենք»: