| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 4741 դիտում,
        
            4741 դիտում,  1 տարի առաջ - 2024-07-04 13:20
            1 տարի առաջ - 2024-07-04 13:20  
         
                
            «ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունների կողմից ծառայությունների մատուցման ընթացքում թերացումների վերաբերյալ՝ ՄԻՊ-ին հասցեագրված դիմում-բողոքների հեղինակներին առաջարկվում է ներկայացնել գրավոր համաձայնություն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին փոխանցելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն տարածեց առ այն, որ Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում- բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 գրավոր և բանավոր դիմում-բողոք 106 անձանցից։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՄԻՊ գրասենյակի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք կառույցը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ վերոնշյալ ընկերություններին լիցենզիայից զրկելու կամ պատասխանատվության հարց բարձրացնելու համար։
«Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է՝ հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական միջոցները: Նշված խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտապես իրականացվում է սոցիալական մեդիայի մշտադիտարկում, ուսումնասիրվում են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է հասցեագրում, այդ թվում՝ «ՀԷՑ» և «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություններին։
«Անհատական դիմում-բողոքների դեպքում քաղաքացիներին առաջարկվում է ներկայացնել գրավոր համաձայնություն Պաշտպանին հասցեագրած բողոքները, քննարկման նպատակով իրավասու մարմնին, այն է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, փոխանցելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինում գործերի ընթացքին»,- ասաց Ասլանյանը՝ընդգծելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը խնդիրներին առավել մանրամասն անդրադարձել է 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ՝ ներկայացնելով դրանց համար լուծումներ․« Նշված խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն: Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծման հարցում»։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, կառույցից, սակայն, գրավոր հարցում են խնդրել, ինչի պատասխանը ստանալուց այն կներկայացնենք։