|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին News.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։
Հանդիպումը նախատեսված է հայ-թուրքական սահմանին, գուցե «Մարգարա» անցակետում։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ «պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ տեղի է ունենալու նոր հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ, ամսաթվի եւ տեղի մասին առայժմ պայմանավորվածություն չունենք»։ Մարգարա կամուրջը հայ-թուրքական կամրջին արդեն նորոգվել է եւ պատրաստ է, տեղեկացրել է Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ բանագնացը Սերդար Քըլըչն է, որը 7 տարի եղել է ԱՄՆ դեսպանը եւ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը։
Առայժմ պաշտոնական տեղեկություն նախատեսված հանդիպման մասին չկա։