Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը գրում է.
«Հարգելի դատավորներ,
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ լիազորված եմ տեղեկացնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը, 2020 թվականի հուլիսի 31-ին, ժամը 11:30-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք):
Ինտերնետ կապի տեխնիկական խոտանի պատճառով Դատական իշխանության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում: Կապի կարգավորումից հետո տեղեկությունը կհրապարակվի նաև պաշտոնական կայքում»: