|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
«2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ինչ խոստում տվել է, լրիվ ձախողել է»,- քարոզարշավի շրջանակում Արթիկում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը 2021-ին կրկին եկավ խոստումներով և Հայաստանն ունեցավ Արցախի կորուստ, հողերի կորուստ, բազմաթիվ խնդիրներ. «Հիմա կրկնվում է։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք նույն ճանապարհով գնալ։ Եթե 2026-ին Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» է, Սյունիքի վրա հարցական է՝ կմնա՞, թե՞ չի մնա։ Խաղաղությունը, որ փորձում են ծախել մեր վրա, խաղաղություն չէ, դա այնքան ժամանակ կլինի, ինչքան Ալիևին ձեռք է տալիս։ Մենք սա մերժում ենք, հույս ունենք՝ ժողովուրդն արդեն հասկացել է, ինչ է կատարվում, ում հետ գործ ունեն։ Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կարվեր ճիշտ այն, ինչ արվել է մինչ այսօր։ Փոս չմնաց երկրում, աշխարհաքաղաքական պրոցեսներում, ամեն տեղ գցում է մեջը»։