կարևոր
3739 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-30 12:00
Հասարակություն

Թիկնապահներով էր եկել․ այնքան ամոթ էր, զգացվեց վախվորած դեմքը․ շուռնուխցի կինը՝ Փաշինյանի մասին

«Այս վեց տարվա մեջ մի օր չասեց ազգս, հայրենիքս։ Փաշինյանն ընդհանրապես ոչ մեկի մասին չի մտածում, ու ես կասկածում եմ, որ ինքը հայ չի», - ասաց շուռնուխցի տիկին Անահիտը։

Լրագրողի հարցին, թե Փաշինյանը բնակիչներից ներողություն խնդրե՞ց իրենց այս օրը գցելու, թշնամուն իրենց քթի տակ բերելու, բանավոր փախըմբռնումով գյուղեր հանձնելու համար, տիկին Անահիտն ի պատասխան նշեց, որ ոչ, ոչ մի բան չի ասել։

«Թիկնապահներով էր եկել, շրջապատել էին իրեն, ու այնքան ամոթ էր, զգացվեց իր վախվորած դեմքը, երևի ժողովրդից էր վախեցած», - ասաց տիկին Անահիտը։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն այցելել է Շուռնուխ գյուղ՝ հանդիպելու բնակիչների հետ։

Նշենք՝ Բագրատ Սրբազանի այցը Սյունիք մեկնարկել է ուրբաթ առավոտյան: Սրբազանն այս օրերի ընթացքում եղել է Սյունիքում, այցելելու է սահմանամերձ տարբեր համայնքներ։

Մանրամասն՝ տեսանյութում։