|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած` Արարատի մարզի Նորաբաց գյուղի մի խումբ բնակիչներ պնդում էին, որ իրենց գյուղապետ Գալուստ Գալստյանն այս տարիների ընթացքում միայն իր բիզնեսն է «բարգավաճեցրել»: Եվ այն աստիճան է հղփացել, որ թիկնապահներով է շրջում գյուղում:
Ըստ թերթի զրուցակիցների՝ մի քանի տարիների ընթացքում գյուղապետը հիմնել է «Հույսի քարավան» տաքսի ծառայությունը, նրան է պատկանում ճանապարհին գտնվող գազալցակայանը, «ԳԳԳ» մսամթերքի կոմբինատը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետ Գալստյանը, սակայն, հերքել է, որ բիզնեսներ ունի. «Ես ոչ մի բիզնես չունեմ, դա իմ եղբայրներինն է, ու ընդհանրապես, ես ընտեղ պրիչոմ»: Հարցին, թե ինչո՞ւ է հարազատ գյուղում թիկնապահներով շրջում, Գ. Գալստյանը պատասխանել է. «Դե վախենում եմ, էլի, կյանքիս համար»: