|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Բագրատ Սրբազանը Ներքին Հանդում հանդիպել է գյուղի բնակիչների հետ:
«Այս պայքարը չընդհատվող և հաղթանակ ունեցող պայքար է։ Այս շարժումը հենց այնպես դուրս չի եկել աշխարհի վրա, մենք այսօր կռվում ենք չարիքի դեմ, դժբախտություն մահ բերողի դեմ, որը մարդկանց կյանքերը դժբախտացրել է և մեր երկիր մահ է բերել թե՛ իր ներկայությամբ, թե՛ որպես կառավարիչ, և հետևաբար չի կարող ո՛չ ընդհատվել, ո՛չ էլ վերջանալ», - բնակիչների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը հիշեցրեց, որ նախորդ օրը Մեղրիում բնակիչներն անընդհատ իրեն ասում էին՝ հանկարծ չնահանջեք, և Սրբազանը կրկին վերահաստատեց, որ չեն նահանջելու՝ նշելով, որ նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանի այցը Սյունիք մեկնարկել է ուրբաթ առավոտյան: Նա առաջիկա երկու օրերին լինելու է Սյունիքում, այցելելու է սահմանամերձ տարբեր համայնքներ։
Մանրամասն՝ տեսանյութում։