կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 18:31
Հասարակություն

Կասկածներ կային, որ Սուրեն Պապիկյանը Ներքին Հանդի բնակիչներին չէր հանդիպել․ Աբրահամյան

«Շատ տգեղ էր Սուրեն Պապիկյանի պահվածքը»,- այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, որն արեց ԱԺ ամբիոնից։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Սուրեն Պապիկյանը փորձեց Ներքին Հանդի թեման սվաղել՝ որևէ հստակ ինֆորմացիա չտալով․ «Կասկածներ առաջացրեց այն հանգամանքը, որ  նախարարն իր  վերջին այցի ժամանակ Ներքին Հանդի բնակիչներին չէր հանդիպել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով․ «Ադրբեջանական ներխուժման  վերաբերյալ  փաստերը շատ ավելի  համոզիչ են, քան՝ մեզ հրամցվող պաշտոնական տեղեկատվությունը»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։