կարևոր
61330 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-27 13:14
Տարածաշրջան Քաղաքական

Իսրայելական բանակի կողքին ադրբեջանցի վարձկաններ են կռվում Գազայում

Իսրայելական բանակի կողքին ադրբեջանցի վարձկաններ են կռվում Գազայում

Պաղեստինցի Թամեր անունով օգտատերը X-ի միկրոբլոգում հրապարակել է ադրբեջանցի երկու վարձկանների նկարներ, որոնք իսրայելական բանակի կողքին կռվում են Գազայում։ Նա գրել է․

«Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ կռվող ադրբեջանցի վարձկանները․ այսօր ձեզ եմ ներկայացնում այդ վարձկանների անունները, որոնք ադրբեջանցի մահմեդականներ են։ Մուհամմադը և Միրզան Աստարա քաղաքից են, որը գտնվում է Իրանի հետ սահմանին, և նույն շրջանից շատերը կան, որոնց համար իսրայելական բանակը հանգստավայր է հատկացրել Թել Ավիվից հյուսիս գտնվող Պետահ Տակիվա քաղաքում։ 

Ադրբեջանցի հրեաները, ովքեր աշխատում են իսրայելական բանակում իրենց լեզվի իմացության պատճառով, հետևում և ուղղորդում են նրանց։

Ես ստացել եմ այս տեղեկությունը նրանց Instagram-ի հաշիվներից, և սա բացառիկ տեղեկություն է նրանց մասին»։