Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է պատրաստել, որում մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով են խոսում:
«Մեզ ուղարկել էին` գրավելու Թալիշ գյուղը: Ծանր մարտեր են տեղի ունեցել, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել եմ, ինձ հետ շատերն են վիրավորվել: Ոտքս, ձեռքս չէի զգում: Օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից:
Համարյա ոչ մեկին չէի ճանաչում: Մեր խմբի անդամների հիմնական մասն ազգությամբ ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում: Մի օր մնացել եմ ձորում, որից հետո հայ զինվորներն ինձ հանել, տարել են իրենց տեղակայման վայրը: Ապա շտապօգնության մեքենայով բերել են հիվանդանոց»,- պատմել է Նուրադդին Յոլչիեւ Բահտիյարօղլուն:
Նա նաեւ պատմում է իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին. «Իմ նկատմամբ դրսեւորվել է լավ վերաբերմունք: Մոտ 20 օր է` հիվանդանոցում եմ: Առաջին օրերին ցավեր ունի, հիմա բժիշկների շնորհիվ լավանում եմ: Ինձ լավ են վերաբերվում, սննդից շատ գոհ եմ»: