Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսրայելական բանակը Գազայի հատվածում ցամաքային գործողության համար տարատեսակ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, սակայն մինչ օրս այն անցկացնելու հրաման չի եղել. ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը։
««Գազա» դիվիզիայում զորքերը գտնվում են նախապատրաստման տարբեր փուլերում, ներառյալ՝ գլխավոր շտաբի ղեկավարության հանձնարարականները, բայց մինչ օրս նման գործողություն իրականացնելու հրաման չի տրվել: Բայց ռազմական նախապատրաստական աշխատանքներն իսկապես ընթանում են»,- ասել է Կոնրիկուսը՝ պատասխանելով ցամաքային գործողության հավանականության մասին հարցին:
Ավելի վաղ Կոնրիկուսը հայտնել էր, որ սրացման սկզբից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ առնվազն 1600 հրթիռ է արձակվել, որոնցից շուրջ 400-ը ընկել է հենց անկլավի ներսում:
Միևնույն ժամանակ, Չինաստանը, Նորվեգիան և Թունիսը առաջարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել ուրբաթ՝ մայիսի 14-ին, Իսրայել-Պաղեստին հարաբերությունների սրման կապակցությամբ: