Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին Հովիկ Աբրահամյանի կողմից նախանշված կառուցվածքային փոփոխությունների առաջին «զոհը» կարող է դառնալ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում քննարկում են էներգետիկայի եւ բնապահպանության նախարարությունների միավորման հարցը։ Իսկ կապը երկու նախարարությունների միջեւ, վստահեցնում են, մեծ է՝ բնական պաշարներ, այլընտրանքային էներգետիկա, ատոմակայան ու ՀԷԿ-եր, բնապահպանությանն առնչվող գործառույթներ: Չնայած Երվանդ Զախարյանը համարվում է Սերժ Սարգսյանի «սիրելիներից», սակայն այս տարի լրանում է նրա 70-ամյակը․ տարիքն արդեն զգացնել է տալիս, ասում են՝ նաեւ առողջական խնդիրներ ունի։ Այնպես որ, նրան թոշակի ուղարկելու ժամանակը կարծես եկել է։ Բացի սրանից, քննարկվում է նաեւ ֆիննախն ու ՊԵԿ-ը կրկին իրարից առանձնացնելու հարցը:
Ի դեպ, նոր Սահմանադրությամբ նախարարությունների թիվը չպետք է գերազանցի 18-ը: Չի բացառվում, որ էներգետիկայի եւ բնապահպանության նախարարությունների միավորումը պայմանավորված է ֆինանսների եւ հարկայինի տարանջատման «անհրաժեշտությամբ»: Ի դեպ, Երվանդ Զախարյանն այսօր ասուլիս է տալիս։ Ասացին, որ չի հասցրել անցած տարին ամփոփել, հիմա է անելու։ Իսկ նրա մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը գերատեսչության միավորման լուրերի մասին ասաց. «Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: